ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Learn to Learn — Learn!
ՎԱՅՐԸ՝ Նիրեդհազա, Հունգարիա
ՕՐԵՐԸ՝ 2027 թ․ հունվարի 27-ից փետրվարի 3
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Օգնել երիտասարդներին դառնալ ավելի ակտիվ և ինքնուրույն սովորողներ՝ զարգացնելով սովորել սովորելու հմտությունները, բացահայտելով ֆորմալ կրթությունից դուրս ուսուցման հնարավորությունները և խրախուսելով շարունակական կրթությունը՝ անձնային ու մասնագիտական զարգացման համար։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Զարգացնել մասնակիցների ինքնավերլուծության հմտությունները՝ օգնելով նրանց ավելի լավ հասկանալ սեփական ուժեղ կողմերը, ուսումնառության ոճերն ու անհատական կրթական կարիքները;
- Բացահայտել ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության հնարավորությունները և ուսումնասիրել, թե ինչպես կարող են դրանք լրացնել ֆորմալ կրթությունն ու նպաստել անձնային և մասնագիտական զարգացմանը;
- Խրախուսել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել սեփական ուսումնառության համար, կատարել գիտակցված ընտրություններ և ուսման իրենց ուղին կապել ապագա մասնագիտական ու կյանքի նպատակների հետ։
- Խթանել շարունակական կրթությունը և ամրապնդել մասնակիցների ինքնավստահությունը, մոտիվացիան ու նոր մարտահրավերներին հարմարվելու կարողությունը։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմի ղեկավարից։
Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-24 տարեկան, հետաքրքրված լինեն իրենց ուսումնառության առանձնահատկությունները բացահայտելով, սեփական ուժեղ կողմերը ճանաչելով և անձնային ու մասնագիտական հմտությունները զարգացնելով։
Ծրագրին կարող են դիմել կրթական և մասնագիտական տարբեր փորձառություն ունեցող երիտասարդներ՝ ուսանողներ, կամավորներ, ակտիվ երիտասարդ առաջնորդներ և այլք։ Միջազգային ծրագրերի մասնակցության փորձը պարտադիր չէ։ Հատկապես խրախուսվում է այն երիտասարդների մասնակցությունը, որոնց համար սա կլինի առաջին միջազգային ծրագիրը։
Դիմորդները պետք է լինեն մոտիվացված, բաց նոր գաղափարների համար և պատրաստ ակտիվորեն ներգրավվելու ծրագրի բոլոր գործողություններում։ Ընտրության փուլում առաջնահերթություն կտրվի ԵՆԿ ՀԿ-ի անդամներին։
Երիտասարդ մասնակիցների հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/A4kFHDHA8XVfneYu9
Թիմի ղեկավարը պետք է լինի 21-30 տարեկան, ունենա կազմակերպչական, հաղորդակցման և ֆասիլիտացիոն լավ հմտություններ, ինչպես նաև հետաքրքրված լինի ծրագրի թեմայով։ ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացված Էրազմուս+ ծրագրերի մասնակցության փորձը կհամարվի առավելություն։
Թիմի ղեկավարը պետք է պատրաստ լինի աջակցելու մասնակիցներին երիտասարդական փոխանակման ողջ ընթացքում և ներգրավվելու ծրագրի նախապատրաստական, իրականացման ու հետագա գործողություններում։ Ընտրության փուլում առաջնահերթություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։
Թիմի ղեկավարի հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/ff1m9xva6PhSZDju6
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Երիտասարդ մասնակիցներից պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն, իսկ թիմի ղեկավարից՝ բարձր մակարդակի իմացություն՝ խմբային սեսիաները վարելու և մասնակիցներին աջակցելու համար։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ հոգում է ծրագիրը։
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի յուրաքանչյուր մասնակցի համար մինչև 309 եվրոյի չափով՝ ծրագրի ավարտից և անհրաժեշտ բոլոր ճանապարհորդական փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Հայաստանի մասնակիցների վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն։
- Մասնակիցները պարտավոր են ունենալ վավեր ճանապարհորդական առողջության ապահովագրություն։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ-ի անդամներն ազատված են մասնակցության վճարից։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 25 նոյեմբեր 2026 թ․։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ mobilitywithyic@yic.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374 95 91 91 97 հեռախոսահամարով։
