ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի համակարգողի թափուր պաշտոնի համար մրցույթ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ) հայտարարում է մրցույթ՝ ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն՝ Ծրագրի համակարգող

Աշխատանքի վայր՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ (ՀՀ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)

Պայմանագրի տեսակ՝ Աշխատանքային պայմանագիր

Պայմանագրի ժամկետ՝ 40 ամիս

Աշխատանքի սկիզբ՝ 2026 թվականի դեկտեմբերի 1

Աշխատանքի ծավալ՝ Լրիվ դրույք՝ շաբաթական 40 ժամ, 5-օրյա աշխատանքային գրաֆիկով

Անմիջական ղեկավար՝ Ծրագրի ղեկավար

  1. ՊԱՇՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի համակարգողը պատասխանատու է ծրագրի կրթական և ուսումնական բաղադրիչի պլանավորման, կազմակերպման, համակարգման և իրականացման ընթացքի վերահսկման համար՝ ապահովելով նախատեսված գործողությունների ժամանակին և որակյալ իրականացումը, դրանց համապատասխանությունը ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին, ինչպես նաև արդյունքների մշտադիտարկումն ու գնահատումը։

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Մշակել, համակարգել և պարբերաբար վերանայել ծրագրի կրթական և ուսումնական բաղադրիչի աշխատանքային պլանը՝ ապահովելով դրա համապատասխանությունը ծրագրի նպատակներին, հաստատված ժամանակացույցին և ակնկալվող արդյունքներին։
  • Պլանավորել, կազմակերպել և համակարգել ծրագրով նախատեսված դասընթացների, աշխատարանների, ուսումնական այցերի և կարողությունների զարգացմանն ուղղված այլ գործողությունների նախապատրաստումն ու իրականացումը։
  • Ապահովել իրականացվող կրթական գործողությունների բովանդակության, մեթոդաբանության և կիրառվող գործիքների համապատասխանությունը թիրախային խմբերի կարիքներին, ծրագրի առաջնահերթություններին և սահմանված որակական չափանիշներին։
  • Համակարգել դասընթացավարների, փորձագետների և ներգրավված այլ մասնագետների աշխատանքը՝ հստակեցնելով նրանց գործառույթները, առաջադրանքները, անհրաժեշտ ռեսուրսները և կատարման ժամկետները։
  • Կազմակերպել և համակարգել ծրագրային գործողությունների մասնակիցների հավաքագրման, ընտրության և ներգրավման գործընթացները՝ ապահովելով սահմանված չափանիշների և ընթացակարգերի պահպանումը։
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն և աշխատանքային համագործակցություն ծրագրի գործընկերների, մասնակիցների, փորձագետների և շահագրգիռ այլ կողմերի հետ։
  • Մասնակցել փորձագետների, դասընթացավարների և ծառայություն մատուցողների տեխնիկական առաջադրանքների մշակմանը, ինչպես նաև ծրագրային թիմի հետ համագործակցությամբ հետևել նրանց պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարմանը։
  • Իրականացնել ծրագրի կրթական և ուսումնական գործողությունների ընթացքի ու որակի շարունակական մշտադիտարկում, գնահատել ձեռք բերված արդյունքները, վերլուծել հավաքագրված տվյալները և ներկայացնել արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։
  • Ապահովել իրականացվող գործողությունների պատշաճ փաստաթղթավորումը, մասնակիցների, միջոցառումների և արձանագրված արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, համակարգումն ու պահպանումը։
  • Կազմել պատասխանատվության շրջանակում իրականացված գործողությունների բովանդակային հաշվետվությունները և տրամադրել անհրաժեշտ տվյալներ ու տեղեկատվություն ծրագրի ընթացիկ, միջանկյալ և վերջնական հաշվետվությունների պատրաստման համար։
  • Համագործակցել կազմակերպության հանրային կապերի պատասխանատուի հետ՝ աջակցելով ծրագրային գործողությունների լուսաբանմանը, հանրայնացմանը և տեսանելիության ապահովմանը։
  • Համագործակցել ծրագրային թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով գործողությունների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և կազմակերպչական ռեսուրսների արդյունավետ պլանավորումն ու համակարգումը։
  • Մասնակցել ծրագրային թիմի աշխատանքային հանդիպումներին, կազմակերպության աշխատակազմի ժողովներին և ռազմավարական պլանավորման գործընթացներին։
  • Պատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ ամսական հաշվետվություններ։
  • Անհրաժեշտության դեպքում, անմիջական ղեկավարի հանձնարարությամբ, աջակցել կազմակերպության այլ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կատարել պաշտոնի գործառույթներին և կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան այլ աշխատանքներ։
  1. ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Կրթություն և մասնագիտական փորձ

  • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է կառավարման, կրթության, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ծրագրերի կառավարման կամ համակարգման ոլորտում։
  • Ծրագրերի պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և արդյունքների գնահատման գործընթացների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ։

Մասնագիտական և անձնային կարողություններ

  • Կազմակերպչական, աշխատանքների պլանավորման, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման զարգացած հմտություններ։
  • Թիմային աշխատանքի, տարբեր մասնագետների աշխատանքները համակարգելու և արդյունավետ համագործակցություն ապահովելու կարողություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման, բանակցությունների վարման և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում։
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ու աշխատելու կարողություն։
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
  • Համակարգչային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների կիրառման լավ հմտություններ (MS Word, Excel, PowerPoint, Google Workspace և այլ համապատասխան գործիքներ)։

Առավելություն կդիտվեն՝

  • Երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների կարողությունների զարգացման ոլորտներում մասնագիտական փորձը։
  • Միջազգային կազմակերպությունների կամ դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը։
  • Միջմշակութային միջավայրում աշխատելու և միջազգային գործընկերների հետ համագործակցելու փորձը։
  1. ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Մասնակցություն Հայաստանում և արտերկրում կազմակերպվող մասնագիտական վերապատրաստումների և կարողությունների զարգացման ծրագրերի։
  • Մասնագիտական զարգացման, նոր հմտությունների ձեռքբերման և աշխատանքային առաջխաղացման հնարավորություններ։
  1. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի փուլում։

  1. ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ

Հետաքրքրված և ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները հրավիրվում են դիմելու՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV),
  • Մոտիվացիոն նամակ։

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերենով և ուղարկվեն hr@yic.am էլեկտրոնային հասցեին։

Էլեկտրոնային նամակի թեմա (Subject) դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Ծրագրի համակարգող_Անուն Ազգանուն»

Դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև անձամբ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)։

  1. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Թեկնածուների ընտրությունը կիրականացվի երկու փուլով՝

Փուլ 1. Հայտերի նախնական գնահատում

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և թեկնածուների համապատասխանության գնահատում՝ սահմանված որակավորման պահանջների և ընտրության չափանիշների հիման վրա։

Փուլ 2. Հարցազրույց

Նախնական ընտրությունն անցած թեկնածուների մասնագիտական գիտելիքների, աշխատանքային փորձի, համապատասխան կարողությունների և մոտիվացիայի գնահատում։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլը հաջողությամբ անցած թեկնածուները։

  1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մրցույթի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակի հետ՝

Հեռախոս՝ +374 95 919197

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00։

Նշում. Աշխատողի անհատական աշխատանքային գրաֆիկը սահմանվում է կազմակերպության աշխատանքային ժամերին համապատասխան՝ պահպանելով շաբաթական 40-ժամյա աշխատանքային ծանրաբեռնվածությունը։