«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է դիմելու «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում 2026» ծրագրի շրջանակում լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնականի թափուր հաստիքի համար։

 

Հիմնական տեղեկատվություն

  • Պաշտոն՝ Լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնական
  • Դիմորդ՝ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
  • Պայմանագրի տեսակ՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
  • Ծառայության իրականացման ժամկետ՝ 06.09.2026 – 21.11.2026

Աշխատանքային պարտականություններ

Լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնականը պատասխանատու կլինի՝

  • դասընթացների անցկացման վայրի նախապատրաստման և անհրաժեշտ պայմանների ապահովման համար,
  • անհրաժեշտ տեխնիկական միջոցների (պրոյեկտոր, նոութբուք, ձայնային սարքավորումներ և այլն) և գրասենյակային պարագաների (թուղթ, գրիչ, մարկեր և այլն) կազմակերպման համար,
  • մասնակիցների գրանցման, մասնակցության վերահսկման և անհրաժեշտ տվյալների հավաքագրման համար,
  • դասընթացների ուսումնական նյութերի տպագրման, նախապատրաստման և բաշխման համար՝ դասընթացավարների ցուցումների համաձայն,
  • մասնակիցներին դասընթացների ժամանակացույցի, պայմանների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար,
  • դասընթացավարների և մասնակիցների տեղափոխման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կեցության և սննդի կազմակերպման գործընթացներին աջակցելու համար,
  • դասընթացների ընթացքում առաջացող կազմակերպչական և լոգիստիկ հարցերի օպերատիվ համակարգման համար,
  • ծրագրի թիմի և դասընթացավարների հետ մշտական հաղորդակցության ապահովման համար,
  • անհրաժեշտ փաստաթղթերի (մասնակցության թերթիկներ, գնահատման ձևաթղթեր, ընդունման-հանձնման փաստաթղթեր և այլն) նախապատրաստման, հավաքագրման և արխիվացման համար,
  • ծրագրի իրականացման ընթացքում ղեկավարի կողմից տրված այլ կազմակերպչական և ադմինիստրատիվ հանձնարարությունների կատարման համար։

Պահանջվող որակավորում

  • միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային և/կամ կամավորական փորձ հասարակական, կրթական կամ երիտասարդական ոլորտում,
  • թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
  • բանակցելու և խնդիրների արդյունավետ լուծման կարողություն,
  • համակարգչային լավ գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, Google Workspace և այլ առցանց գործիքներ),
  • պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և բազմաառաջադրանք միջավայրում աշխատելու կարողություն։

Առավելություն կհամարվի՝

  • դասընթացների, սեմինարների, միջոցառումների կամ ծրագրերի կազմակերպման և լոգիստիկ աջակցության փորձը,
  • անգլերեն լեզվի իմացությունը։

Վարձատրություն

Ծառայությունների դիմաց վճարումը կիրականացվի ՀՀ դրամով՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում վճարումը կկատարվի ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

 

Դիմելու կարգ

Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2026 թվականի օգոստոսի 7-ը hr@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկել՝

  • ինքնակենսագրական (CV),
  • ուղեկցող նամակ։

Նամակի թեմա (Subject) դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնական_Անուն Ազգանուն»։

Փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել նաև անձամբ՝

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26։

 

Ընտրության գործընթաց

Հայտերի գնահատումը կիրականացվի երկու փուլով.

Փուլ 1. Հայտերի համապատասխանության գնահատում՝ 2026 թվականի օգոստոսի 7-ին։

Փուլ 2. Հարցազրույց՝ 2026 թվականի օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։ Հարցազրույցը կարող է անցկացվել առերես կամ առցանց ձևաչափով։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի ղեկավար Ջուլիետա Սարգսյանի հետ՝

📧 julieta.sargsyan@yic.am
📞 +374 95 919197 (երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00)

 

📌«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։