Բնապահպանական_խնդիրների_երիտասարդական_քաղաքացիական_մոնիթորինգի_զեկույց
«Հայաստանի Շիրակի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի բնապահպանական խնդիրների երիտասարդական քաղաքացիական մոնիթորինգ» զեկույցը ներկայացնում է երիտասարդների կողմից Շիրակի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի հինգ համայնքներում իրականացված քաղաքացիական մոնիթորինգի արդյունքները։
Փաստաթուղթն ամփոփում է աղբահանության, անտառների պահպանության, կանաչ տարածքների զարգացման, օդի աղտոտվածության, ինչպես նաև պլաստիկի սպառման և սննդի թափոնների կառավարման վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները՝ ներառելով փաստահեն եզրակացություններ և առաջարկություններ, որոնք միտված են խթանելու համայնքներում առավել արդյունավետ, մասնակցային և կայուն բնապահպանական քաղաքականությունների իրականացումը։
Զեկույցը պատրաստվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Սույն զեկույցի ցանկացած ձևով ամբողջական վերարտադրումը, վերամշակումը կամ թարգմանությունը կարող է իրականացվել միայն ԵՆԿ ՀԿ-ի գրավոր համաձայնությամբ։
Զեկույցի որևէ հատվածի վերարտադրումը թույլատրելի է միայն շահույթ չհետապնդող, ոչ առևտրային նպատակներով̈՝ սույն սկզբնաղբյուրին պատշաճ հղման պայմանով:

