ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Y-BLOOM “Youth Bridges Across the Mediterranean – Local Voices, Global Connections”

ՎԱՅՐԸ՝ Սուս, Թունիս

ՕՐԵՐԸ՝ 22-28 հոկտեմբեր 2026 թ.

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում, զարգացնել միջմշակութային հաղորդակցման, համագործակցության, առաջնորդության և քաղաքացիական մասնակցության հմտությունները, ինչպես նաև նպաստել Եվրոպական և Միջերկրածովյան երկրների երիտասարդների միջև երկխոսությանն ու փոխըմբռնմանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կքննարկեն ակտիվ մասնակցության, ներառման, գենդերային հավասարության, կայուն զարգացման, թվային գործիքների կիրառման և համայնքային նախաձեռնությունների թեմաները՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմամբ։ Ծրագիրը ներառում է ինտերակտիվ աշխատարաններ, սիմուլյացիոն վարժություններ, թիմային աշխատանք, միջմշակութային երեկոներ, քննարկումներ և ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդներ։

 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից։

  • Մասնակիցները պետք է լինեն 18-22 տարեկան, ունենան անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն, հետաքրքրված լինեն ծրագրի թեմաներով, ցուցաբերեն ակտիվություն և նախաձեռնողականություն երիտասարդական կամ համայնքային կյանքում, պատրաստ լինեն ակտիվորեն մասնակցելու ծրագրի բոլոր փուլերին և ծրագրից հետո տարածելու ձեռք բերած փորձն ու գիտելիքը։
  • Առաջնահերթություն կտրվի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի անդամներին, կամավորներին և կազմակերպության կողմից գործարկվող Գյումրու, Արթիկի, Գավառի, Արմավիրի և Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաներին, ովքեր ցուցաբերել են ակտիվություն, ունեն բարձր հաճախելիություն, մասնակցել կամ հանդես են եկել նախաձեռնություններով։

 

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՑՆԵԼ ՀԵՏԵՒՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝ 

https://forms.gle/vTmMbdx78g58kZeB9

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ։
  • Միջազգային ավիատոմսերի համար գործում է փոխհատուցում՝ 395 եվրոյի չափով։ Փոխհատուցումն իրականացվելու է ծրագրից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Եթե ավիատոմսերի գումարը գերազանցում է 395 եվրոն, ապա մնացած գումարը ծածկում է մասնակիցը։
  • Մասնակիցները պարտավորվում են ձեռք բերել ճանապարհորդական ապահովագրություն ծրագրի ամբողջ տևողության համար (արժեքը՝ մոտ 5,000 ՀՀ դրամ)։
  • Քանի որ Հայաստանում Թունիսի դեսպանություն չկա, վիզայի դիմումը ներկայացվելու է Մոսկվայում գտնվող Թունիսի դեսպանատուն։ Վիզայի վճարի և վիզայի փաստաթղթերի առաքման հետ կապված ծախսերը կազմում են մոտ 120-150 եվրո։ Մասնակիցները նշված ծախսերը նախապես կատարում են սեփական միջոցներով, իսկ ծրագրից հետո ստանում ամբողջական փոխհատուցում։ 

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ հուլիսի 12-ը։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերից) կամ գրել mobilitywithyic@yic.am էլ. հասցեին։