ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹ | ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ Ենթադրամաշնորհային նախագծերի մոնիթորինգի և գնահատման մասնագետ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ․ 10.06.2026 — 10.12.2026
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհային նախագծերի մոնիթորինգի և գնահատման մասնագետի մրցույթ։
Ենթադրամաշնորհային նախագծերի մոնիթորինգի և գնահատման մասնագետը պատասխանատու է «ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհային մրցույթի շրջանակներում ֆինանսավորում ստացած նախագծերի ընթացիկ մշտադիտարկման, արդյունքների գնահատման, տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար՝ ապահովելով ծրագրերի արդյունավետությունն ու ազդեցությունը։
«ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհային մրցույթը նախատեսված է երիտասարդական ՔՀԿ-ների համար և ուղղված է նորաստեղծ ՔՀԿ-ների կարողությունների բարելավմանը, ռեսուրսների կառավարման հմտությունների զարգացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացներում վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը։ Ֆինանսավորում է ստացել 4 ՔՀԿ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Մշակել և կիրառել ենթադրամաշնորհային բաղադրիչի մոնիթորինգի գործիքներ, մեթոդաբանություն և համապատասխան մեխանիզմներ։
- Իրականացնել ենթադրամաշնորհ ստացած կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերի մշտադիտարկում։
- Կազմակերպել և անցկացնել մոնիտորինգային այցեր՝ գնահատելով ծրագրային գործողությունների համապատասխանությունը հաստատված պլանին և նպատակներին։
- Հավաքագրել, վերլուծել և համակարգել ենթադրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տվյալները, արդյունքային ցուցանիշները և շահառու կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունները։
- Պատրաստել պարբերական մոնիտորինգային, վերլուծական և առաջընթացի հաշվետվություններ։
- Բացահայտել ծրագրի իրականացման ընթացքում առաջացող ռիսկերը և առաջարկել համապատասխան լուծումներ ու բարելավման մեխանիզմներ։
- Աջակցել շահառու կազմակերպություններին մոնիտորինգի և հաշվետվությունների գործընթացներում՝ ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին համապատասխան։
- Համագործակցել ծրագրային թիմի և այլ մասնագետների հետ՝ ենթադրամաշնորհային բաղադրիչի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, հասարակական գիտությունների, կառավարման, տնտեսագիտության, կամ հարակից ոլորտներում։
- Մոնիտորինգի և գնահատման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ ներառյալ ծրագրերի իրականացման փորձ։
- Տվյալների հավաքագրման և վերլուծության հմտություններ։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications)։
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և խնդիրների լուծման կարողություն։
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
ՎՃԱՐՈՒՄ.
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և ֆինանսական առաջարկը margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ և առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. մայիսի 31-ը ներառյալ:
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․
Հայտերի գնահատումը տեղի կունենա երկու փուլով.
Փուլ 1. Հայտերի տեխնիկական պահանջներին համապատասխանելիության ստուգում՝ 2026 թվականի հունիսի 1-ին:
Փուլ 2. Հարցազրույց՝ 2026 թվականի հունիսի առաջին շաբաթ:
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց՝ առերես կամ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ +374 95 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00-ից մինչև 18։00)։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում՝ տեղի երիտասարդների նախաձեռնությամբ։
ԵՆԿ գործունեության հիմքում ընկած է երիտասարդի՝ որպես անհատի, մրցունակ մասնագետի և պատասխանատու քաղաքացու կայացման գաղափարը՝ կարողությունների զարգացման, նախաձեռնողականության և քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով։
