ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ‘’Moving forward 5.0’’

ՎԱՅՐԸ՝  Բիդգոշ, Լեհաստան 

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ WSG University in Bydgoszcz

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ Հմտությունների և կարողությունների զարգացում` միաժամանակ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, դիզայն ստուդիան (մարքեթինգի բաժինը), մանկապարտեզը և լուսանկարչությունը:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ: 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է  ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ International@byd.pl էլ․հասցեին։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ  մայիսի 15-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիետա Գևորգյանին marieta.gevorgyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում: 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հղումով: