ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Ընթացակարգի ծածկագիրը` ԵՁՀԺ 104/26

Պատվիրատուն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է  ՀՀ, ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

 

Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից՝ դանիական «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Ընթացակարգին կարող են մասնակցել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն հրավերով:

 

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներին՝ մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը՝ ժամը 12։00-ն՝ վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայությունների մատուցման գնառաջարկ ԵՁՀԺ/1.6 — 1/04/26»։

 

Հրավերի հետ կապված հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի համակարգող՝ Արփինե Դավոյանի հետ` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն)։

—————————————————————————————————

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Հյուրանոցային ծառայություններն անհրաժեշտ են Ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով եռօրյա վերապատրաստման անցկացման նպատակով։

Վերապատրաստման անցկացման օրեր՝ 27 — 30 — ը ապրիլի, 2026 թ․ (3 օր, 3 գիշեր)

Մասնակիցների քանակ՝ 28 (24 մասնակից, 2 փորձագետ — դասընթացավար, 2 անձնակազմ)

 

  1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում  հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումը, որը  ներկայացված է Հավելված 1-ում։

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2.1 Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով Հավելված 1՝ Հայտատու կազմակերպության տվյալները և ֆինանսական առաջարկը։

2.2 Լրացված հայտերը անհրաժեշտ է ներկայացնել՝ էլեկտրոնային եղանակով՝ PDF ձևաչափով, էլեկտրոնային ստորագրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ՝ yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներով:

2.3 Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2026 թվականի ապրիլի 21-ը, ժամը 100։

2.4 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

  1. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1 Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 3 ամիս։

3.2 Հայտատուն, մինչև սույն հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։

 

  1. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ

4.1 Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,

4.2 Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ,

4.3 Առաջարկված գինը պետք է ներառի բոլոր ծախսերը,

4.4 Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ Հավելված 1,

4.5 Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետևյալ դեպքերում՝

ա. թերի ներկայացում (ոչ համապատասխան ձևաչափ կամ ոչ ամբողջական ծառայություն),

բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

Հայտերի գնահատման նիստում՝

  1. հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։
  2. Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
  3. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
  4. Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
  5. Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

6.1 Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

  1. հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,
  2. դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,
  3. ոչ մի հայտ չի ներկայացվել։

6.2 Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: