«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում, հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից երիտասարդական աշխատողների մասնակցելու «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով եռօրյա վերապատրաստման։

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Վերապատրաստումը միտված է՝

  • բարելավելու երիտասարդական աշխատողների կարողությունները՝ երիտասարդների հետ ընտրական կրթություն իրականացնելու համար։
  • զարգացնելու նրանց հմտությունները՝ երիտասարդների տեղեկացված և ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին խթանելու ուղղությամբ։
  • տրամադրելու գործնական գործիքներ և մեթոդներ՝ համայնքներում արդյունավետ իրազեկման և ներգրավման աշխատանքներ իրականացնելու համար։

ԻՆՉ ԿՍՏԱՆԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն՝

  • ընտրական համակարգերի և քվեարկության գործընթացների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
  • երիտասարդների ներգրավման արդյունավետ մեխանիզմներ կիրառելու հմտություններ։
  • կարողություններ՝ իրականացնելու ընտրական կրթություն և խթանելու երիտասարդների մասնակցությունը։
  • հմտություններ՝ պարզ և հասանելի ձևով ներկայացնելու ընտրական իրավունքներն ու պարտականությունները։
  • փորձ՝ համայնքներում իրազեկման և մասնակցային նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ։

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ծրագիրը հիմնված է ոչ ֆորմալ կրթության մոտեցումների վրա և ներառում է՝

  • ինտերակտիվ քննարկումներ
  • խմբային աշխատանքներ
  • գործնական վարժություններ
  • փորձի փոխանակում տարբեր համայնքներից մասնակիցների միջև

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացին կարող են դիմել երիտասարդական աշխատողներ, ովքեր՝

  • ունեն երիտասարդների հետ աշխատանքի փորձ (պրոֆեսիոնալ կամ կամավոր)
  • հետաքրքրված են ընտրական կրթությամբ և քաղաքացիական մասնակցությամբ
  • ցանկանում են զարգացնել իրենց հաղորդակցման և ֆասիլիտացիայի հմտությունները

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 24
  • Տևողությունը՝ 3 օր, 3 գիշեր
  • Օրերը՝ ապրիլի 27-30, 2026թ.
  • Վայրը՝ ընտրված մասնակիցներին ավելի ուշ կտեղեկացվի
  • Մասնակցությունն անվճար է
  • Կեցությունն ու տրանսպորտը ապահովում է կազմակերպությունը
  • Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գրանցման հղում՝ https://forms.gle/i4Xh74JautLSU2LQ9
Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 21

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Արփինե Դավոյանի հետ գրելով arpine.davoyan@yic.am էլ․ հասցեին, կամ զանգելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթի–ուրբաթ, 10:00–18:00)։

 

Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից՝ դանիական «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։