ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԲԱՑՕԹՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Mind in motion
ՎԱՅՐԸ՝ Նանտ, ֆրանսիա
ՕՐԵՐԸ՝ 14-21 հունիս 2026 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ․ Զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ և բնության միջվայրում իրականացվող ուսուցման միջոցով՝ ամրապնդելով ինքնավստահությունը, դիմակայունությունն ու բարեկեցությունը, միաժամանակ զարգացնելով առաջնորդության և համագործակցության հմտությունները և խթանելով ներառականությունը, բազմազանությունն ու միջմշակութային երկխոսությունը։
Ծրագիրն իրականացվելու է Նանտ քաղաքի մոտակայքում գտնվող «Port-Barbe» վրանային ճամբարում։ Ծրագրում ներառված են թիմային և սպորտային խաղեր, վարժություններ, ստեղծարար աշխատարաններ, ինչպես նաև այլ ոչ ֆորմալ կրթական գործողություններ։
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Բելգիա, Խորվաթիա, Ուկրաինա։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով: Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը:
- Թիմ-լիդերը պետք է լինի առնվազն 18 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող։ Նախապատվությունը կտրվի ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցած կամ ԵՆԿ անդամ հանդիսացող դիմորդներին։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին մակարդակի իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- մասնակիցները պարտավորվում են ունենալ ճանապարհորդական ապահովագրություն, քանի որ հյուրընկալող կազմակերպությունը չի փոխհատուցելու առողջապահական ծախսերը,
- մասնակիցները պետք է իրենց հետ ունենան քնապարկ և բարձ, սրբիչ և հիգիենայի պարագաներ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը կազմում է 580 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին,
- վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից մինչև 35 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 30 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` փետրվարի 18, ժամը 23։59
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):
