«Եվրոպան ԵԿԾ աչքերով» շրջիկ ֆոտո ցուցահանդես

Երբ. Սեպտեմբեր -Դեկտեմբեր, 2011թ.
Նպատակ. Բացահայտել հայ կամավորների պատկերացումները Եվրոպայի վերաբերյալ, որոնք նրանք ձեռք են բերել Եվրոպայում կամավորական աշխատանք իրականացնելիս՝ կենտրոնանալով եվրոպական այնպիսի որակների վրա, ինչպիսիք են մասնակցությունը և բազմամշակութային գործունեությունը: Ծրագրի նպատակն էր նաև ընդգծել ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և միաժամանակ խթանել կամավորությունը: 
Նկարագրություն. Ցուցահանդեսի գաղափարը առաջադրվել էր ԵՆԿ-ի կողմից և այն արժանացավ Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի հայ բազմապատկողների ցանցի և ԵԿԾ բնագավառում փորձ ունեցած այլ կազմակերպությունների և ընդհանրապես «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի աջակցությանը:
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն, համագործակցելով Կարողություն և Զարգացում հանուն Քաղաքացիական Հասարակության ՀԿ-ի, Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի, Դիլիջանի Երիտասարդական Համագործակցության ՀԿ-ի, Միջմշակութային Հետազոտության, Ուսուցման և Երկխոսության ՀԿ-ի, և Հայաստանի Երիտասարդական Ակումբների Դաշնություն ՀԿ-ի հետ իրականացրեց «Եվրոպան Հայ Կամավորների Աչքերով» շրջիկ ֆոտո-ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ձևաչափն էր.
– Շրջիկ ֆոտո-ցուցահանդես մի շաբաթյա հանգրվաններով Գյումրիում, Երևանում, Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում և Գորիսում,
– Ցուցահանդեսի հետ համատեղ իրականցվում էր նաև խրախուսման գործունեություն, օրինակ՝ ԵԿԾ շնորհանդեսները, նախկին ԵԿԾ կամավորի պատմությունները և այլն,
– www.rhiz.eu Կայքում ԵՆԿ-ի մշակութային բլոգում տեղադրված թվային/վիրտուալ ցուցահանդեսը խթանում է կամավորությունը տարբեր ուղիներով և այն պարբերաբար թարմացվում է նորանոր միջոցառումներով և լուսանկարներով : Այս պորտալը հասանելի է և Հայաստանի, և Եվրոպայի կամավորներին:
Սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը: Ավելի ուշ լուսանկարները հյուրընկալվեցին Դիլիջանում, Ստեփանավանում, Գորիսում, Վանաձորում: Եզրափակիչ ցուցահանդեսը տեղի ունեցավ Գյումրիում: Ցուցահանդեսի համակարգումը իրականացվեց Գյումրիի ԵՆԿ ՀԿ-ի կողմից:Ծրագիրը իրականացվեց ՍԱԼՏՕ Արևելյան Եվրոպա և Կովկաս Ռեսուրս կենտրոնի աջակցությամբ:
Տեսնել ավելին