ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Winds of change
ՎԱՅՐԸ՝ Բիդգոշ, Լեհաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Ապրիլ 2025 – ապրիլ 2026
ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Fundacja Wiatrak
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ զարգացնել կրթությունը, խթանել մշակութային արժեքները, ապահովել ստեղծարար մտածողության զարգացում վարպետաց դասերի միջոցով և նպաստել սոցիալական ինտեգրմանը։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evsyic@gmail.com էլ․հասցեին։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 17-ը, ժամը 18:00-ն։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիետա Գևորգյանին marieta.gevorgyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):
ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en
Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հղումով: