ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ «Green Me»
ԾՐԱԳՐԻ ՎԱՅՐ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
ՎԱՅՐԸ՝ Օզիս, Լեհաստան
ՕՐԵՐԸ՝ 10-18 ապրիլի 2025 թ․
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
ՎԱՅՐԸ՝ Գյումրի, Հայաստան
ՕՐԵՐԸ՝ 25 հունիսի — 2 հուլիսի 2025 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ կիսվել սեփական փորձով, մշակութային առանձնահատկություններով, բնապահպանական հիմնախնդիրներով և դրանց տրվող լուծումներով։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Խթանել այնպիսի արժեքների ձևավորումը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, ազնվությունը և ապրումակցումը, ինչպես նաև՝ առողջ մրցակցությունը և ներառականությունը,
- Ստեղծել հարթակ երիտասարդների միջմշակութային հաղորդակցման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար,
- Ստեղծել նպաստող միջավայր սոցիալական սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար, որտեղ նրանք ձեռք կբերեն նոր փորձառություն և կընդլայնեն աշխարհայացքը,
- Զարգացնել երիտասարդների մասնագիտական հմտությունները խոհարարության և լուսանկարչության ոլորտներում:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐ՝ Հայաստան և Լեհաստան։
Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 11 երիտասարդ մասնակցից և 2 թիմ լիդերից։
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
- Մասնակիցները պետք է լինեն «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Գյումրու, Արթիկի, Գավառի, Արմավիրի և Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների 16-18 տարեկան ակտիվ սաներ և շրջանավարտներ, ովքեր ցանկանում են ձեռք բերել առաջնորդական, սոցիալական և մշակութային նոր հմտություններ, ինչպես նաև փոխանակել սեփական փորձը իրենց համայնքներում իրականացրած նախաձեռնությունների և կամավորական աշխատանքի վերաբերյալ։
- Ընտրության փուլում առաջնահերթություն կտրվի վերոնշյալ երիտասարդական կենտրոնների սաներին և շրջանավարտներին, ովքեր 2023-2024 թթ․ ընթացքում ցուցաբերել են ակտիվություն, ունեն բարձր հաճախելիություն, մասնակցել կամ հանդես են եկել նախաձեռնություններով։
- Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրի երկու փուլերին (Լեհաստան, Հայաստան):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, ուստի պահանջվում է լեզվի իմացության առնվազն միջին մակարդակ։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի երկու փուլերի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի սահմանաչափը Լեհաստան մեկնելու համար կազմում է 360 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի մասնակցությունից հետո՝ բանկային փոխանցման միջոցով։ Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից:
- Մասնակիցները պարտավորվում են ձեռք բերել ճանապարհորդական ապահովագրություն Լեհաստանում գտնվելու օրերի քանակով, որը պահանջվում է նաև Լեհաստանի դեսպանատան կողմից՝ վիզայի դիմելիս (արժեքը չի գերազանցում 4,000 ՀՀ դրամը)։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Գյումրու, Արթիկի, Գավառի, Արմավիրի և Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաների համար։
ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՄՈՒՄ
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը՝
https://forms.gle/o6UE75xawqgRVqAJA
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ծրագրին կարող եք դիմել մինչև ս․թ․ փետրվարի 2-ը: