ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ «ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ

Մրցույթի առարկա․ Ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավար/ ֆասիլիտատոր

Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետներ կամ իրավաբանական անձինք

Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում

Առաջադրանքի տևողություն․ 20.12.2024 — 30.05.2025

Աշխատանքային օրերի քանակ. 5 օր (40 ժամ)։

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավարի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։

 

Գործողություն․ Գաղափարների լաբեր

Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև բարձրացնել երիտասարդության դերը հասարակության մեջ: 

Գաղափարների լաբորատորիայի ընտրված թեկնածուները կստանան հիմնական ֆինանսավորում` տեղական մակարդակում իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար:

 

Աշխատանքային պարտականություններ

  •       Իրականացնել դասընթացները ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ և գործիքակազմով,
  •       Աջակցել մասնակիցներին՝ ակտիվ դեր ստանձնել դասընթացի շրջանակներում և ապահովել ստացած գիտելիքների և հմտություների կիրառելիությունն իրենց համայնքներում և/կամ կազմակերպություններում,
  •       Առաջարկել և կիրառել փոխանցված գիտելիքների և հմտությունների գնահատման արդյունավետ մեթոդներ,
  •       Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ կրթական առաջարկներ ձևակերպելու համար,
  •       Սերտորեն համագործակցել ծրագրային թիմի հետ՝ ծրագրի տարրբեր բաղադրիչների գործողությունների փոխլրացումն ապահովելու համար։

 

Պահանջվող կարողություններ՝

  •       Դասընթացի թեմայի կամ թեմաների վերաբերյալ կուռ մասնագիտական գիտելիքներ,
  •       Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում որպես դասընթացավար աշխատելու առնվազն 5 տարվա փորձ,
  •       Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
  •       Մասնակիցների համար ներառական կրթական միջավայր ստեղծելու կարողություն,
  •       Դասընթացի թեմայի վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործիքակազմի տիրապետում և փորձ,
  •       Թիմի հետ աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
  •       Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  •       Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
  •       Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

 

Վճարում․ 

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։

Եվրո — ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:

 

Դիմելու կարգ․

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը,  ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի հաստիքի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 18:00-ն:

 

Հայտերի գնահատում․ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 5-ը։ 

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:

Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց — հանդիպում՝ տեսազանգի միջոցով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:

 

ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: