Ուսումնասիրությամբ հնարավորինս քարտեզագրվել ու բացահայտվել են Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու առաջնորդության հմտությունների զարգացմանն ուղղված գործիքների կիրառման բացերը, թերությունները և հնարավորությունները։

 

Ուսումնասիրությունն իրականացվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։