ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2023

  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, օգոստոսի 12-ին Գյումրիում իրականացրեց տարաբնույթ հանրային միջոցառումներ։ 

 

Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվարշավով, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։

 

Այնուհետև, ժամը 19։00-ից սկսած՝ Աբովյան փողոցում ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորոպուս ծրագրերի տեղեկատվական տաղավարում Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվեց ԵՀԿ ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորությունները։ 

 

Ծրագրի մասնակիցները նաև անցկացրին Եվրոպական Համերաշխության Կորոպուս ծրագրի վերաբերյալ խաղարկություն, որի արդյունքում 20 մասնակիցներից 10-ը ստացան մրցանակներ։

 

Միջոցառումները եզրափակվեցին բացօթյա համերգով, որի ընթացքում ելույթ ունեցավ «ՄԵՆՔ Project»-ը, այնուհետև երեկոն շարունակեց DJ SAME-ը։ 

 

Միջոցառումն իրականացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության “Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման” ծրագրի և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում։