«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2023 թվականի հունվարից մեկնարկել է «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի շրջանակներում:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ և դարձնել իրենց ձայնը լսելի՝ երիտասարդության խնդիրների ու երիտասարդական նախաձեռնությունների անաչառ լուսաբանման միջոցով։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ.
- Բացահայտել Հայաստանի 10 մարզերի երիտասարդության հիմնախնդիրները՝ 15 վերապատրաստված երիտասարդների կողմից վարվող հաղորդաշարի և սոցիալական մեդիայում կազմակերպված արշավի միջոցով՝ կոչ անելով տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցելու երիտասարդների նախաձեռնողականությանը և մասնակցությանը։
- Խթանել Հայաստանի մարզերում խոսքի ազատությունն ու երիտասարդության օրակարգի կարևորումը տեղական և մարզային լրատվամիջոցների կողմից՝ երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վերաբերյալ 24 լրագրողների կարողությունների զարգացման միջոցով։
ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ.
- Լրագրության, մեդիա և թվային գրագիտության, սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտներում գործնական հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերած 15 երիտասարդներ:
- ՀՀ 10 մարզերում երիտասարդական նախաձեռնությունների, երիտասարդության հիմնահարցերի, լուծումների և հնարավորությունների մասին պատմող հաղորդաշար:
- Արհեստավարժ, երիտասարդակենտրոն և էթիկապես ճիշտ մոտեցմամբ երիտասարդության հարցերը և նախաձեռնությունները լուսաբանող 24 լրագրողներ Հայաստանի մարզերից:
- Երիտասարդության հարցերի ու նախաձեռնությունների վերաբերյալ լրագրողների կողմից պատրաստված 50 նյութ (հեռուստատեսային ռեպորտաժներ, հոդվածներ, բլոգային գրառումներ, փոդքասթներ և նմանատիպ այլ նյութեր):
- #HaveYourSay_am, #ԽոսումենԵրիտասարդները հեշթեգով առցանց արշավ սոցիալական մեդիա հարթակներում։
Հաղորդաշարին կարող եք հետևել ԵՆԿ ՀԿ պաշտոնական Յութուբյալ ալիքով: