STEP FORWARD TO CONFLICT MANAGEMENT

🇦🇲 🇫🇷 🇪🇺 2023 թ. հուլիսի 3-10-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Nouveau Départ NGO» (Ֆրանսիա) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է «Step Forward to Conflict Management» երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հաղթահարման և բանակցութունների վարման թեմայով միջազգային դասընթաց։

 

Դասընթացի նպատակն է` երիտասարդների, երիտասարդական աշխատողների շրջանում տարածել խաղաղության մշակույթը՝ միջսահմանային երկխոսության և խաղաղաշինության փորձի փոխանակման միջոցով: Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Վրաստանից, Էստոնիայից և Ռուսաստանի Դաշնությունից: