ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2023 թ. մայիսի 6-13-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «FUNDACJA LAJA» (Լեհաստան) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք և միջոլորտային համագործակցություն թեմաներով միջազգային ուսումնական այց:

Ուսումնական այցի նպատակն է`բարձրացնել երիտասարդական քաղաքականության մշակման և երիտասարդական աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ պետական և ոչ պետական կառույցների միջոլորտային համագործակցության ու երիտասարդների մասնակցության խթանման միջոցով։

Ծրագրին մասնակցում են պետական (նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, ուսումնական հաստատություններ) և ոչ պետական (երիտասարդական հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ) կառույցների 29 ներկայացուցիչներ Հայաստանից, Լեհաստանից, Չեխիայից և Վրաստանից: