«ԳԱՎԱՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 

«Գավառի երիտասարդների տունը» երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող Հայաստանում հինգերորդ բաց երիտասարդական կենտրոնն է, որը հիմնադրվել է 2022 թվականին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆ Հայաստանի և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Բաց երիտասարդական կենտրոնը 13-ից 18 տարեկան պատանիներին տրամադրում է կրթական և ժամանցային ծառայություններ, որոնք միտված են բարձրացնելու պատանիների քաղաքացիական ակտիվությունն և բարեկեցությունը:

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կրթություն
  • Զբաղվածություն
  • Ժամանցի կազմակերպում
  • Առողջ ապրելակերպի խթանում
  • Մասնագիտական կողմնորոշում

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Անհատական և/կամ խմբային երիտասարդական աշխատանք
  • Շարժական երիտասարդական աշխատանք
  • Խորհրդատվություն
  • Կրթական ակումբներ, աշխատարաններ և դասընթացներ
  • Ուսումնաճանաչողական այցեր
  • Էքսկուրսիաներ/արշավներ
  • Հանրային միջոցառումներ
  • Ժամանցային և ոչ-ֆորմալ միջոցառումներ

Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են:

Երիտասարդական աշխատողների աջակցությամբ կենտրոնն առաջարկում է կրթվելու, ինքնաարտահայտվելու, ժամանակ անցկացնելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք, որն ունի՝
Հանդիպումների սրահ՝ տեխնիկական հագեցվածությամբ

  • Համակարգիչներ՝ համացանցի հասանելիությամբ
  • Գրադարան
  • Ուսուցողական ու ժամանցային խաղեր
  • Խոհանոց
  • Բակ

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ֆեյսբուք՝                            https://www.facebook.com/GavarYouthHouse

Ինսթագրամ՝                      instagram.com/gavar_youth_house/

Հեռախոսահամար՝            077 859197

Էլ.հասցե                             gavaryouthhouse@yic.am

Հասցե՝                                Սայադյան 3, Գավառ