«UPSHIFT ԳԱՎԱՌ» | ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
Ապրիլի 21-ին Գավառ համայնքում «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին 12-18 տարեկան 50 պատանի Գավառ խոշորացված համայնքից։
Համայնքային երիտասարդական գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև մայիսի 15-ը աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա և պահանջվող ռեսուրսները:
Կայանալիք ծրագրային ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն 10 ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն:
«UPSHIFT» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ: