UPSHIFT ԳԱՎԱՌ ԵՎ ԻՋԵՎԱՆ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Գավառ և Իջևան խոշորացված համայնքներում մեկնարկում է «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որը 2019 թվականին տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի, իսկ 2021 թվականին՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքներում՝ գրանցելով աննախադեպ արդյունքներ։

«UPSHIFT» ծրագրի նպատակն է`

նպաստել Իջևան և Գավառ խոշորացված համայնքներում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:

UPSHIFT-ը խթանում է երիտասարդների զարգացումն ու համայնքի մարտահրավերները բացահայտելու, սոցիալական ու ձեռնարկատիրական լուծումներ փորձարկելու նրանց կարողությունները: