«Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» զեկույցը պատրաստվել և հրապարակվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2020 թվականին իրականացված «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Գյումրու համայնքապետարանի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Զեկույցում ներկայացված են Գյումրու երիտասարդության հարցերին առնչվող հիմնախնդիրներն ու հնարավորությունները, Գյումրու երիտասարդական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ գերակայությունները և երիտասարդական տեղական քաղաքականության իրականացման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ:

Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, ՏԻՄ-երի, միջազգային գործընկերների, երիտասարդության հարցերով հետաքրքրված կազմակերպությունների, փորձագետների և երիտասարդության լայն շրջանակի համար:

Հետազոտությունն իրականացվել է «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» կողմից։

Սույն զեկույցի ցանկացած ձևով ամբողջական վերարտադրումը, վերամշակումը կամ թարգմանությունը կարող է իրականացվել միայն ԵՆԿ ՀԿ-ի գրավոր համաձայնությամբ։ Զեկույցի որևէ հատվածի վերարտադրումը թույլատրելի է միայն շահույթ չհետապնդող, ոչ առևտրային նպատակներով̈՝ սույն սկզբնաղբյուրին պատշաճ հղման պայմանով:

 

«Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն»