23
Դկտ 2021
Անգուս Շմիդթ (Ֆրանսիա)
«Move Your Corps»
Երբ. Սեպտեմբեր 2021 – Հունիս 2022
Որտեղ. Գյումրի, Հայաստան
Նպատակ. Խթանել կամավորությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ հավասարը հավասարին ուսուցման և ոչ-ֆորմալ կրթական գործունեության միջոցով։
Կամավորի անունը` Անգուս Շմիդթ (Ֆրանսիա)
Կամավորի առաջադրանքները՝ Աջակցել «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել ֆրանսերենի ակումբ, ֆրանսերեն դասավանդել տեղի դպրոցներից մեկում, իրականացնել «Ստեղծագործ ակումբ» «Գյումրու Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաների համար, կազմակերպել կամավորությունը խթանող միջոցառումներ, ինչպես նաև ներկայացնել իր երկրի մշակույթը, ուտեստները, պարերը և սովորույթները։