«C.O.A.C.H — Career Orientation Aimed at Community Happiness»
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «The Globe» (Չեխիա), «Associazione Culturale Strauss» (Իտալիա), «Coobra – cooperativa bracianti» (Ավստրիա) and «MITTETULUNDUSUHING NOORED UHISKONNA HEAKS» (Էստոնիա) կազմակերպությունների հետ համատեղ Էրազմուս+ ծրագրի «Համագործակցություն նորարարության և լավագույն փորձի փոխանակման համար՝ Ռազմավարական գործընկերություն երիտասարդության ոլորտում» Գործողություն 2 ծրագրի շրջանակներում իրականացնում է երկարաժամկետ ծրագիր:
Ծրագրի գործողություններն իրականացվում են միջազգային մակարդակում` հզորացնելու և աջակցելու երիտասարդական աշխատողներին միջազգային քոուչինգի ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան արդյունավետ քոուչեր դառնալու հարցում, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ձեռք բերված հմտությունները գործնականում կիրառելու՝ տրամադրելու քոուչինգի ծառայություններ ՝ ուղղված երիտասարդների զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր գործընկեր երկրից չորսական մասնակից մասնակցում է երեք փուլից բաղկացած դասընթացների՝ «Հիմնային մակարդակի երիտասարդական քոուչինգ», «Միջին մակարդակի երիտասարդական քոուչինգ» և «Բարձր մակարդակի երիտասարդական քոուչինգ» թեմաներով՝ Չեխիայում, Իտալիայում և Հայաստանում:
Ծրագրի արդյունքում մշակվում են հետևյալ մտավոր արժեքները՝ “Social Anthropological Assessment”, “Video Documentary”, “Basic Introduction to Youth Coaching”, “Coaching and Youth Career Guidance”, “Eco-Psychology in Youth Coaching”, “Online Coaching Tutorial”, որոնք թարգմանվում են բոլոր գործընկեր երկրների լեզուներով: