«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց

Հունիսի 19-ին Սպիտակ համայնքում «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց:

Դասընթացին մասնակցում էին 12-ից 18 տարեկան 44 պատանի Սպիտակից և հարակից համայնքներից։
Համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև հուլիսի 10-ը աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա ու պահանջվող ռեսուրսները։

Հուլիսին կայանալիք ծրագրերի ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն տասը ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն։

«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում: