Արշավ ԵՆԿ-ի հետ

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը:

ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Կուրթան համայնքի Գնեվանք խոնարհված եկեղեցուց, որին հաջորդեց Արևածագի արևոտ ձորը իր անկրկնելի գեղեցկությամբ և Հնեվանքը իր դարավոր զորությամբ:

Գարնանային օրը լիարժեք դարձրեց զիլինգը՝ արկածներով, էքստրիմով և յուրահատուկ էմոցիաներով։ ԵՆԿ-ի պատմության անմոռանալի մասը դարձած արշավի լուսավոր նկարները հավաստում են հիշողություններ դարձած հրաշալի պահերի մասին:

Արշավը հիշարժան ու բովանդակալից դարձրեցին Կուրթան գյուղի ակտիվ երիտասարդներ Իրինան և Էմինը։