«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» տեղեկատվական հանդիպումների մեկնարկը տրված է

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին տեղեկատվական հանդիպումը:

Տեղեկատվական հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը Սպիտակ քաղաքի 3 դպրոցներում ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացման փուլերը, պատանիների կողմից ծրագրային գաղափարների ներկայացման կարգն ու ձևաչափը:
Պատանիները հարց ու պատասխան ձևաչափի միջոցով հնարավորություն ունեցան ստանալու մանրամասն տեղեկատվություն:
«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում, որի պիլոտային փուլը 2019 թվականին տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի համայնքում՝ գրանցելով աննախադեպ արդյունքներ։