Քննարկումներ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2021-2025թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, բարձր գնահատելով երիտասարդների ուղղակի մասնակցությունը երիտասարդական քաղաքականությունների մշակման և ներդրման գործընթացում, ապրիլի 30-ին կազմակերպել և անցկացրել է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2021-2025թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկումների շարքի վերջին քննարկումը, որին մասնակցել են 14-30 տարեկան 60 երիտասարդներ, որոնք հետաքրքրված են ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով և կարևորում են իրենց ներդրումը ոլորտի կայացման գործում։

Քննարկումների նպատակն է հարթակ տրամադրել երիտասարդներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանն ու քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև երկխոսության հարթակ ստեղծել երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև։