«ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

Ուրախությամբ հայտնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 10-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը։

 

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը՝ կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով:

Ծրագրի խնդիրներն են`

  • Ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության առկա իրավիճակը (նրանց պատկերացումները, կարիքները, խնդիրներն ու ներուժը),
  • Փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները՝ հիմք ստեղծելով ներառական և մասնակցային տեղական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի մշակման համար,
  • Մշակել հիմնախնդիրների լուծման որոշակի առաջարկություններ՝ նպաստելով երիտասարդությանն առնչվող հանրային քաղաքականությունների բարելավմանը,
  • Հետազոտական արդյունքները հասանելի դարձնել դերակատարներին և շահագրգիռ կողմերին՝ որոշում կայացնողներին, դոնոր համայնքին, երիտասարդների հետ աշխատանք իրականացնողներին տրամադրելով ներկայացուցչական և վստահելի, փաստահեն և երիտասարդակենտրոն տեղեկատվություն։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Գյումրու համայնքապետարանի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համագործակցությամբ: