ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՅՐԸ՝ Ախալցխա, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 22-30, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ուսումնասիրելու երիտասարդական նախաձեռնությունների բնույթը և թե ինչպես կարելի է երիտասարդական աշխատանքը դարձնել ավելի մասնակցային:
ՍԵՄԻՆԱՐԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԵՆ
- Աջակցել երիտասարդներին՝ իրականացնելու իրենց գաղափարները՝ առանց քննադատելու
- Ներգրավել երիտասարդներին փոքրամասշտաբ համայնքային ծրագրերում
- Խթանել պատասխանատվությունը, համասեփականության զգացումը և համերաշխությունը երիտասարդների մեջ
- Սովորեցնել ծրագրեր գրելու հիմնարար գիտելիքներ
- Աջակցել երիտասարդներին ծրագրերի իրականացման բոլոր փուլերում
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, կազմակերպիչներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մսնակցության վճարից։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 13-ը, ժամը 12:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):