«UPSHIFT Հայաստան» ծրագրերի ընթացիկ գնահատման հանդիպում
«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում հունիսի 4-ին տեղի ունեցավ ֆինանսավորում ստացած ծրագրերի ընթացիկ գնահատման հանդիպում: Ծրագրային թիմն այցեր կատարեց ֆինանսական աջակցություն ստացած թիմերի աշխատանքային վայրեր և տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին և ստացված արդյունքներին:
Պատանիները նաև հնարավորություն ստացան կիսվել իրենցտպավորություններով, ծրագրերի իրականացման ընթացքում հանդիպած դժվարություններով և դրական պահերով, բացի այդ նրանք հանդես եկան առաջարկություններով, թե ինչպիսի փոփոխություններ կցանականային տեսնել ծրագրում:
*«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: