«UPSHIFT ՀԱՅԱՍՏԱՆ». «ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 14-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին 46 պատանիներ Շիրակի և Լոռու մարզերից։
Համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև մայիսի 5-ն աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա ու պահանջվող ռեսուրսները։
Մայիսի 5-ին և 6-ին Գյումրիում կայանալիք ծրագրերի ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն տասը ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն։
*«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: