16
Ապր 2019
«UPSHIFT Հայաստան». «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց մենթորների համար
Ապրիլի 13-ին Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մենթորների վերապատրաստման դասընթաց «Ծրագրերի նախագծում» թեմայով:
Դասընթացի ընթացքում ծրագրի 5 մենթորները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրային գաղափարների գեներացման գործընթացին, ծրագրերի նպատակների և խնդիրների սահմանմանը, գործողությունների և ֆինանսական պլանների կազմմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում գնահատման և վերահսկողության ձևերին: