ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ԲԵՐԹ ՑԱՊՈՎԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ

 

2019թ. հունվարի 30-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Էստոնիայից Գյումրի ժամանած Բերթ Ցապովի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը:

Բերթն ինն ամիս շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի», Երիտասարդների միջազգային օրվա կազմակերպչական աշխատանքներով, Երիտասարդների տանը վարել է «Իմպրովիզացիայի ակումբ», պատրաստել է «Through the eyes of EVS» ամսական տեսնյութը և այլն:

Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Բերթին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:

IMG_0556  IMG_0562  IMG_0559  IMG_0564