Դավիթ Մուրադյան – ԵԿԾ կամավոր

Ես գրում եմ իմ տանից, որը իմ աշխատանքի վայրից և ուսումնական հաստատությունից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է:

Կարող եմ ասել, որ իմ ամենօրյա ռեժիմը հրաշալի է:

Աշխատում եմ Բիդգոշտի տնտեսագիտական համալսարանում, որտեղ մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ միջազգային ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպում և մասնակցում ենք «Էրազմուս +» երիտասարդական փոխանակման ծրագրեր:

Ես աշխատում եմ նաև «Museum of  Photography» լուսանկարչության թանգարանում, որտեղ օգնում են կազմակերպել ցուցահանդեսներ, միջոցառումներ և այլն: Աշխատանքից բացի սովորում եմ  և զբաղվում եմ սպորտով:

Կարող եմ ասել, որ սա կլինի իմ կյանքի լավագույն և ամենաերջանիկ տարիներից մեկը:

Ես իսկապես երջանիկ եմ, որ օգնում եմ այդ մարդկանց:

Շնորհակալություն ինձ այս հնարավորությունը տալու համար:

With my mentor and my friendsOrientation week , Game day ! We were organized boarding games for international students  Working time in Museum of Photography