ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ԱԼԵՔՍ ՀՈՅԿԱՄԵՐԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ

2018թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրի շրջանակներում Բելգիայից Գյումրի ժամանած Ալեքս Հոյկամերի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը:

Ալեքսը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի» կազմակերպչական աշխատանքներով, Գյումրու Nº 7 հիմնական դպրոցում և «Աստեր» մանկապարտեզում իրականացրել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով անգլերենի ուսուցում և Երիտասարդների տանը անցկացրել է բազմազանությանն ու հավասարությանը նվիրված թեմատիկ շաբաթ:

Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Ալեքսին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: ?

IMG_9567  IMG_9569  IMG_9573