ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ՄԵՐԼԻՆ ԶԱՅՖԵՐԹԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ

40802698_1348813641917644_8519199908018782208_n2018թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում Գերմանիայից Գյումրի ժամանած Մերլին Զայֆերթի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը:

Մերլինը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և տարբեր միջոցառումների շրջանակներում կատարել է կազմակերպչական աշխատանքներ, Գյումրու Nº 3 հիմնական դպրոցում իրականացրել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով գերմաներենի ուսուցում և վարել է ԵՆԿ գերմաներենի ակումբը:

Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Մերլինին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: ?