«Դարձի՛ր մենթոր» միջազգային դասընթաց

IMG_9559Երբ. Ապրիլի 1-8, 2018

Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ

Նպատակ. Բարելավել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրերում ներգրավված 28 մենթորների գիտելիքների՝ նպաստելով Եվրոպական կամավորական ծառայության ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին Եվրոպական կամավորական ծառայության կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Bremanger commune» (Նորվեգիա)  հետ համատեղ ապրիլի 1-ից 8-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Դարձի՛ր մենթոր» միջազգային դասընթացը։

Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Նորվեգիայից, Էստոնիայից, Լեհաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից, Իտալիայից, Հունաստանից և Ուկրաինայից:

IMG_9336 IMG_9323 IMG_9745 IMG_0061

Տեսնել ավելին