Ստորագրվել է փոխըմբռման հուշագիր

IMG_7574Հունվարի 17-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Էմմա Պետրոսյանը:

Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը` տրամադրելով ուսումնական հաստատության ուսանողներին և դասախոսական կազմին Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ԵՆԿ ՀԿ գործընկերային ծրագրերին մասնակցության հնարավորություն: