ՖՈՏՈ ՄՐՑՈՒՅԹ-Life-Changing Mobility Experience

final

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի շրջանակներում, Եվրամիության Էրազմուս+ ծրագրի գործունեության 30-րդ տարեդարձին նվիրված հայտարարում է «Life-Changing Mobility Experience» խորագիրը կրող ֆոտո մրցույթ Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի 3 անվանակարգերում՝

1․ Եվրոպական կամավորական ծառայություն (EVS),

2․ Երիտասարդական փոխանակում,

3․ Երիտասարդական աշխատողների շարժունակություն։

 

Մրցույթի պահանջները

  • Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն 2017 թվականի ընթացքում Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի ունեցած վերոնշյալ անվանակարգերի ծրագրերից։
  • Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ծրագրին մասնակցած անհատները, այնպես էլ ծրագիր իրականացնող կազմակերպությունները:․Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկական բարձր որակի լուսանկար՝ վերոնշյալ անվանակարգերից յուրաքանչյուրի համար:
  • Լուսանկարներն ուղարկել info.armenia@salto-youth.net էլ-հասցեին՝ անվանման տողում նշելով «Life-Changing Mobility Experience» Photo Contest վերնագիրը։ Նամակի տեքստում պետք է ներկայացնել դիմողի անուն ազգանուն, կոնտակտային տվյալներ, մարզ/քաղաք, ծրագրի տեսակ և անվանում, վայր, ժամկետներ և փոքր նկարագրություն։

 

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2018 թ․ փետրվարի 1ը, ժամը 18:00:
Վերջնաժամկետից հետո ուղարկված և/կամ ներկայացվող պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Հաղթող լուսանկարներով կտպագրվեն փոստային քարտեր (post card), որոնց վրա կտեղադրվի ծրագրի կարճ նկարագրությունը և մասնակցի անունը։

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել info.armenia@salto-youth.net էլ-հասցեին կամ զանգահարել (094) 52 52 54 հեռախոսահամարով։