‹‹Ոգեշնչի՛ր երաժշտության միջոցով›› միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր

21034743_1661123097254453_2609793742214156342_nԵրբ. Օգոստոսի 17-25, 2017

Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ

Նպատակ. Երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդներին, ովքեր, համադրելով ազգային երաժշտական տարրերը միջմշակութային երկխոսության հետ, կստեղծեն մշակութային դրսևորման նոր նմուշներ: 

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) “Fishbowl Youth” ՀԿ-ի (Իռլանդիա) հետ համատեղ օգոստոսի 17-25-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալում է ‹‹Ոգեշնչի՛ր երաժշտության միջոցով›› յոթօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը` երաժշտության միջոցով միջմշակութային երկխոսության թեմայով: Ծրագրի գլխավոր թեման երաժշտությունն է, քանզի այն ոչ միայն մեղեդիների և նոտաների միաձուլում է, այլև մի համընդհանուր լեզու, ինքնաարտահայտման ձև, ուրույն մշակույթ և ընկերություն: 

Ծրագրին մասնակցում են 33 երիտասարդ Հայաստանից, Իռլանդիայից, Վրաստանից, Չեխիայից և Լեհաստանից:

21034543_1661039493929480_4608714704889907252_n  20993002_1662149487151814_8856905473449108396_n  21032829_1662149810485115_1337052662250778009_n

Տեսնել ավելին