Հովհաննես Մկրտչյան – ԵՆԿ անդամ
ԵՆԿ-ին միացել եմ 2015թ-ից, երբ հնարավորություն ստացա մասնակցելու Վրաստանում կայանալիք միջազգային դասընթացի:
ԵՆԿ-ի օգնությամբ ես կարողացա լայնացնել իմ մտահորիզոնը` ծրագրային գաղափարներս հետագայում իրականացնելու համար:
Այսօր նոր հմտություններ ձեռք բերելու համար ես նաև մասնակցում եմ տարբեր դասընթացների: Կազմակերպությունում նաև կատարում եմ կամավորական աշխատանք, որի ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ: Այս աշխատանքների և դասընթացների շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների մշակույթներին, շփվել տարբեր մարդկանց հետ և բացահայտել եմ ինքս ինձ` որպես հարմարվող անձնավորություն:
ԵՆԿ-ն իմ առջև բացեց անձնական և մասնագիտական զարգացման նոր ուղի: ԵՆԿ-ն հնարավորություն տվեց ինձ ավելի ճիշտ ձևով գնահատել մարդկային հարաբերությունների որակը և արժեքը:
ԵՆԿ-ն ինձ համար ընտանիք է, որտեղից միջավայրի ջերմությունը, ընկերների աջակցությունը և մտքի իրագործման անսահման հնարավորությունները երբեք չեն պակասի:
Հովհաննես Մկրտչյան
20 տարեկան
Գյումրի