ԵՆԿ -ն 8 տարեկան է
Կազմակերպության կամավորներ Հայարփի Պողոսյանն ու Հովհաննես Մկրտչյանն արժանացան պատվոգրերի` կազմակերպության գործունեության շրջանակներում ակտիվ նախաձեռնողականությամբ և պատրաստակամությամբ հանդես գալու համար, իսկ տարվա ընթացքում ԵՆԿ-ի հետ սերտ համագործակցած տարբեր բնագավառների գործընկեր կառույցներին շնորհվեց ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ տիտղոսը: Վերջինիս արժանացան`
ՄԵԴԻԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ — «Ցայգ» հեռուստաընկերությունը
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ — «Առաքելություն Արևելք»-ը
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ — Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնը և Գյումրու քաղաքապետարանը
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ — Շիրակի պետական համալսարանը
ԲԻԶՆԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ — «Դիզայն Բուտիք» ընկերությունը
Կազմակերպությունը հանձնեց իր ավանդական ՏԱՐՎԱ ԱՆԴԱՄ տիտղոսը, որին այս տարի արժանացավ Արգիշտի Մեխակյանը և առաջին անգամ շնորհեց ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐՎԱ ԱՆԴԱՄ տիտղոսը, որը հանձնվեց Մարիամ Ղարագյոզյանին` կազմակերպության հանդեպ ունեցած մեծ նվիրումի և իր աշխատանքային պարտականությունները բարեխիղճ ու արհեստավարժ իրականացնելու համար։