Դեկտեմբերի 5–ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն նշեց Կամավորների միջազգային օրը: Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու Հայորդաց տանը, որտեղ տեղի ունեցավ «Կամավորների աշխատանքը լուսանկարներում» խորագրով ֆոտո ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին տարբեր լուսանկարներ, որոնք արտացոլում էին աշխարհի տարբեր բնակավայրերում իրականացված կամավորական աշխատանքները: Այնուհետև ԵՆԿ ՀԿ կամավորները Գյումրու թիվ 42-րդ ավագ դպրոցում և Ակադեմիական վարժարանում աշակերտներին ներկայացրեցին կամավորական աշխատանքի կարևորության մասին և կիսվեցին կամավորական աշխատանքի իրենց փորձով: Օրն ավարտվեց ավելի ջերմ միջավայրում, որտեղ միջոցառման մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան հաճելի ժամանց անցկացնելու միասին, այլև պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Կայացավ նաև արդեն ավանդույթ դարձած տիտղոսների հանձնման արարողակարգը՝ «Տարվա կամավոր», «Տարվա ԵԿԾ հայ կամավոր» և «Տարվա ԵԿԾ միջազգային կամավոր» անվանակարգերում։ Շնորհակալագրեր հանձնվեց նաև ԵՆԿ ակումբավարներին ու բոլոր այն կամավորներն, ովքեր իրենց ներդրումն են ունեցել 2016 թվականին միջոցառումների կազմակերպչական հարցերում: