«Հեքիաթների շաբաթ»


13015180_1162788807087887_5877344051401362578_n
2016թ Մարտի 30-ից ապրիլի 2-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը Շիրակի մարզային գրադարանում դպրոցականների համար անցկացրեց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան և նրա հեքիաթներին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկանալ գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Մասնակիցները նաև ունկնդիր եղան Անդերսենի հեքիաթներից մեկին, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո պատկերավոր կերպով հեքիաթը թղթին հանձնեցին նկարչության միջոցով:

 

 

13001242_1162789113754523_8562178762874937635_n 13001240_1162789197087848_1872716189201705550_n 12994440_1162778347088933_5910372459294797817_n

Տեսնել ավելին