14
Նյմ 2015
«URA- Դու կարող ես»
Ոտեղ. Թորոս, Շիրակի մարզ
Նպատակ. Խթանել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` օգտագործելով կամավորությունը որպես ուսուցողական մեխանիզմ: Այն կպատրաստի վերջիններիս աշխատանքային շուկայի համար կամավորության մի շարք գործողությունների միջոցով:
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի “Fairbund e.V.” կազմակերպության հետ համատեղ նոյեմբերի 8-15-ը հյուրընկալում է յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած 30 երիտասարդներ: