

2016թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում տեղի կունենա կազմակերպության գործունեության 2014-2015թթ. երկամյա հաշվետվության ներկայացումը և ԵՆԿ նոր վեբկայքի շնորհանդեսը:
Հանդիպման ընթացքում կներկայացվի`
1. ԵՆԿ-ի երկամյա հաշվետվությունը՝ կազմակերպության կողմից իրականացված տեղական և միջազգային ծրագրերի, շահառուների մասին տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ,
2. ԵՆԿ նոր վեբկայքը՝ կառուցվածքը, ընձեռած նոր հնարավորությունները։