ԵՆԿ ՀԿ-ն արժանացավ ՀՍԵՀ նախարարության շնորհակալագրի

ԵՆԿ ՀԿ-ն պարգևատրվեցՄարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի` շարունակական և արդյունավետ համագործակցության համար: