«Գրքի ակումբ»

Գրքի ակումբՍկսած 2016 թ. հունվար ամսից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Սաբինա Ռակոչին Գյումրու Ամերիկյան անկյունում վարում է գրքի ակումբ, որի նպատակն է մասնակիցների անգլերեն լեզվի իմացության բարելավումն ու բառապաշարի հարստացումը:

Ակումբի ընթացքում մասնակիցներն ընտրում են գրքեր, կարդում պատվածքներ, այնուհետ քննարկումների միջոցով արտահայտում իրենց մտքերն ու կարծիքները, որը հնարավորություն է տալիս նրանց զարգացնել անգլերեն բանավոր խոսքը, իսկ կամավորի կողմից առաջարկված խաղերն ավելի հետաքրքիր և արդյունավետ են դարձնում ակումբի ընթացքը: